ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հետվիրահատական շրջանում մանկաբարձա-գինեկոլոգիական դեպքերի վարման ժամանակակից մոտեցումները»
2023 թվականից (պարբերաբար) Երևան քաղաքում և առցանց («ZOOM» հարթակում) «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» կողմից կանցկացվի «Հետվիրահատական շրջանում մանկաբարձա-գինեկոլոգիական դեպքերի վարման ժամանակակից մոտեցումները» թեմայով կատարելագործման դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկաբարձուհիներ, բուժքույրեր: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 84 տեսական և 36 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010583101 հեռախոսահամարով:
Ծրագիր