ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության հիմնական դրույթները և արդիական խնդիրները»

Մարտի 6-27-ը (պարբերաբար) Երևան քաղաքում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կանցկացվի «Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության հիմնական դրույթները և արդիական խնդիրները» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ պլաստիկ վիրաբույժներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 28 տեսական և 44 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 235310, 011 300088 հեռախոսահամարներով:

Ծրագիր