ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ճառագայթային ախտորոշումը ստոմատոլոգիայում» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Ճառագայթային ախտորոշումը ստոմատոլոգիայում» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 7 տեսական և 9 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Լազար Եսայանին՝ ՇՄԶ 2 տեսական և 2 գործնական կրեդիտ, Վահե Ազատյանին՝ ՇՄԶ 2 տեսական և 2 գործնական կրեդիտ, Մինաս Պողոսյանին՝ ՇՄԶ 2 տեսական և 2 գործնական կրեդիտ, Գայանե Մանրիկյանին՝ ՇՄԶ 2 տեսական և 2 գործնական կրեդիտ, Մարինա Մարգարյանին՝ ՇՄԶ 2 տեսական և 1 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 583 101։

Ծրագիր