ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ, ՇԵՂՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՈՒՄ ԱԱՊ ՕՂԱԿՈՒՄ, SWYC ՀԱՐՑԱՇԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Մայիսի 16-17, 23-24, 2025թ․՝ ք․ Երևան («Կեան» բժշկական կենտրոն, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկա), Մայիսի 30-31, 2025թ․՝ ք․ Իջևան («Իջևանի» առողջության առաջնային պահպանման կենտրոն) «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց, «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ • Թիրախային լսարան` մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, ընտանեկան և մանկական բուժքույրեր • Մասնակիցների ակնկալվող թվաքանակ՝ յուրաքանչյուր խմբում 40-45 հոգի • մասնակիցներին շնորհել ՇՄԶ 5 տեսական և 5 գործնական կրեդիտ․ դասավանդողներ Իրինա Թովմասյանին՝ ՇՄԶ 4 տեսական և 5 գործնական կրեդիտ, Գայանե Զաքարյանին՝ ՇՄԶ 4 տեսական և 5 գործնական կրեդիտ, Նվարդ Տեր-Ոսկանյանին՝ ՇՄԶ 3 տեսական և 5 գործնական կրեդիտ, Եվա Մովսեսյանին՝ ՇՄԶ 1 տեսական և 3 գործնական կրեդիտ • Կոնտակտ 098215959

Ծրագիր