ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մանկական ակնաբուժական հմտությունների զարգացում բուժքույրերի համար» թեմայով դասընթաց

2022թ. հունվարից կրկնողաբար ՀՀ մարզերում (Տավուշ, Լոռի, Սյունիք, Շիրակ և Վայոց Ձոր) տեղի կունենա «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպվող «Մանկական ակնաբուժական հմտությունների զարգացում բուժքույրերի համար» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի¬¬րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 8 տեսական և 8 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Անահիտ Սարգսյանին՝ ՇՄԶ 4 տեսական և 4 գործնական կրեդիտ, Արման Սանոսյանին՝ ՇՄԶ 8 տեսական և 8 գործնական կրեդիտ, Նաիրա Սարդարյանին՝ ՇՄԶ 5 տեսական և 3 գործնական կրեդիտ, Զարինե Ղամբարյանին՝ ՇՄԶ 5 տեսական և 3 գործնական կրեդիտ, Ռուզաննա Ավետիսյանին՝ ՇՄԶ 5 տեսական և 3 գործնական կրեդիտ, Անի Գևորգյանին՝ ՇՄԶ 4 տեսական և 4 գործնական կրեդիտ, Արմինե Գրիգորյանին՝ ՇՄԶ 4 տեսական և 4 գործնական կրեդիտ և Մարիամ Հովհաննիսյանին՝ ՇՄԶ 8 տեսական և 8 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Ծրագիր