ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ընդհանուր հոգեախտաբանություն» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հոգեբուժության ամբիոն. Աճառյան փող. 1-ին փակուղի, 21 շենք) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Ընդհանուր հոգեախտաբանություն» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 20 տեսական և 10 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Կարինե Թաթարյանին և Մարգարիտ Թադևոսյանին՝ ՇՄԶ 20 տեսական և 10 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։

Ծրագիր