ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Զորակոչիկների բժշկական հետազոտության և փորձաքննության հիմնախնդիրները» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (Իզմիրլյան ԲԿ) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Զորակոչիկների բժշկական հետազոտության և փորձաքննության հիմնախնդիրները» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 10 տեսական և 25 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Սամվել Սահակյանին և Տիգրան Մարտիրոսյանին՝ ՇՄԶ 5 տեսական և 12 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար` 010 583 101:

Ծրագիր