ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Սրտային անբավարարություն, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում («Շենգավիթ» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Սրտաբանության ամբիոնի կողմից կազմակերպվող «Սրտային անբավարարություն, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 26 տեսական և 24 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Տիգրան Աստվածատրյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 2 գործնական կրեդիտ, Աննա Սարգսյանին՝ ՇՄԶ 7 տեսական կրեդիտ, Վազգեն Քալանթարյանին՝ ՇՄԶ 11 տեսական կրեդիտ, Սերգեյ Սարգսյանին՝ ՇՄԶ 9 գործնական կրեդիտ, Արամ Նազարյանին՝ ՇՄԶ 7 գործնական կրեդիտ և Արա Գուլյանին՝ ՇՄԶ 2 տեսական և 6 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Միջոցառման կոնտակտային համար` 010 235 310:

Ծրագիր