ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Բուժքույրական գործը 21-րդ դարում - կազմակերպում և կառավարում» թեմայով առցանց դասընթաց

2022թ. հուլիսի 1-ից սեպտեմբերի 13-ը տեղի կունենա «Առաջնորդության զարգացման և ինովացիաների ակադեմիա» ՍՊԸ կողմից «Շարունակական մասնագիտական զարգացում» ՓԲԸ և «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ հետ համատեղ կազմակերպվող «Բուժքույրական գործը 21-րդ դարում - կազմակերպում և կառավարում» թեմայով առցանց դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 117 տեսական կրեդիտ, դասընթացավարներ Գևորգ Թամամյանին՝ ՇՄԶ 13 տեսական կրեդիտ, Զավեն Քոլոյանին՝ ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, Դավիթ Մելիք-Նուբարյանին՝ ՇՄԶ 9 տեսական կրեդիտ, Լիանա Ավետիսյանին՝ ՇՄԶ 11 տեսական կրեդիտ, Ստեփան Աթոյանին՝ ՇՄԶ 13 տեսական կրեդիտ, Տաթևիկ Հովակիմյանին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, Հովհաննես Վարդևանյանին՝ ՇՄԶ 1 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 095 770 372:

Ծրագիր