ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Դեղերի որակի վերահսկման և դեղագործության կազմակերպման արդի հիմնախնդիրները» թեմայով դասընթաց

2022թ. հունիսի 25-ից հուլիսի 9-ը (կրկնողաբար) Երևանում (Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտ, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ) տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտի կողմից կազմակերպվող «Դեղերի որակի վերահսկման և դեղագործության կազմակերպման արդի հիմնախնդիրները» թեմայով դասընթաց։ Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 36 տեսական և 14 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Ալբերտ Սահակյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, Լուսինե Նազարյանին՝ ՇՄԶ 7 տեսական կրեդիտ, Լուսինե Վարդանյանին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, Անահիտ Սևիկյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, Անի Դադայանին՝ ՇՄԶ 3 տեսական և 4 գործնական կրեդիտ, Վիրաբ Կիրակոսյանին՝ ՇՄԶ 5 տեսական և 5 գործնական կրեդիտ և Տաթևիկ Սարգսյանին՝ ՇՄԶ 1 տեսական և 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամարներ՝ 055 717 174, 094 616 163։

Ծրագիր