ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Դեղատնային գործունեության արդի հարցեր» թեմայով դասընթաց

2022թ.-ից (կրկնողաբար) Երևանում (ԵՊԲՀ Դեղագործության կառավարման ամբիոն կամ առցանց` «Զում» հարթակում) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Դեղատնային գործունեության արդի հարցեր» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակից ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 48 տեսական և 24 գործնական կրեդիտ, իսկ մասնակից միջին բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 60 տեսական և 30 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Մարգարիտա Բեգլարյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 3 գործնական կրեդիտ, Իրինա Ղազարյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 3 գործնական կրեդիտ, Մարթա Սիմոնյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 3 գործնական կրեդիտ, Անահիտ Սևիկյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 3 գործնական կրեդիտ, Լուսինե Վարդանյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 3 գործնական կրեդիտ, Ռուզաննա Հանիսյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 3 գործնական կրեդիտ, Լիլիթ Մարտիրոսյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 3 գործնական կրեդիտ, Անուշ Բարսեղյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 3 գործնական կրեդիտ, Անահիտ Ամիրխանյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 3 գործնական կրեդիտ, Լուսինե Նազարյանին՝ ՇՄԶ 3 տեսական և 2 գործնական կրեդիտ և Անահիտ Մայիլյանին՝ ՇՄԶ 3 տեսական և 2 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։

Ծրագիր