ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մանկական վիրաբուժական, օրթոպեդիկ-վնասվածքաբանական և ուրոլոգիական առավել հաճախ հանդիպող ախտաբանությունները» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Արաբկիր ԲՀ» ԵԴԱԻ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Մանկաբուժության ամբիոնի կողմից կազմակերպվող «Մանկական վիրաբուժական, օրթոպեդիկ-վնասվածքաբանական և ուրոլոգիական առավել հաճախ հանդիպող ախտաբանությունները և դրանց վարումը բուժօգնության կազմակերպման արտահիվանդանոցային մակարդակում» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 26 տեսական և 5 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Վահե Յավրյանին՝ ՇՄԶ 12 տեսական և 3 գործնական կրեդիտ, Պողոս Գեյիկյանին՝ ՇՄԶ 11 տեսական և 1 գործնական կրեդիտ,Դավիթ Աբրահամյանին՝ ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, Դավիթ Սեկոյանին՝ ՇՄԶ 5 տեսականկրեդիտ, Գևորգ Ջհանգիրյանին՝ ՇՄԶ 5 տեսական և 2 գործնական կրեդիտ, Գևորգ Համբարձումյանին՝ ՇՄԶ 11 տեսական և 1 գործնական կրեդիտ և Գայանե Խլոյանին՝ ՇՄԶ 2 տեսական և 1 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 055 884 437։

Ծրագիր