ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Իմունականխարգելման հիմունքներ» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ՀՀ ԱՆ ԱԱԻ, ՀՎԿԱԿ և առցանց) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Համաճարակաբանության, տրոպիկական հիվանդությունների և հիգիենայի ամբիոնի կողմից կազմակերպվող «Իմունականխարգելման հիմունքներ» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 20 տեսական և 40 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Գայանե Սահակյանին` ՇՄԶ 6 տեսական և 12 գործնական կրեդիտ, Լիլիթ Կարապետյանին՝ ՇՄԶ 8 տեսական և 16 գործնական կրեդիտ, Սվետլանա Գրիգորյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 12 գործնական կրեդիտ, կտրվեն վկայական։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 235 310։

Ծրագիր