ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նյարդաբանության ժամանակակից հարցեր» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ-ի Նյարդաբանության ամբիոն) տեղի կունենա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Նյարդաբանության ժամանակակից հարցեր» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 60 տեսական և 140 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Հովհաննես Մանվելյանին՝ ՇՄԶ 16 տեսական կրեդիտ, Գուրգեն Հովհաննիսյանին՝ ՇՄԶ 44 տեսական կրեդիտ և Իռեն Հովհաննիսյանին՝ ՇՄԶ 140 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010 583 101։

Ծրագիր