ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ընդհանուր ստոմատոլոգիա» թեմայով դասընթաց

2022թ. սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 15–ը («Զում» հարթակ) տեղի կունենա «Կանանց ակումբ» ԳՀԿ կողմից Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող «Ընդհանուր ստոմատոլոգիա» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 112 տեսական և 12 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Գագիկ Հակոբյանին շնորհել ՇՄԶ 48 տեսական կրեդիտ, Վահե Ազատյանին՝ ՇՄԶ 18 տեսական կրեդիտ, Սերգո Հովհաննիսյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 2 գործնական կրեդիտ, Մարգարիտա Գևորգյանին՝ ՇՄԶ 14 տեսական և 2 գործնական կրեդիտ, Կարեն Մաշինյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 2 գործնական կրեդիտ, Միքայել Նալբանդյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, Մինաս Պողոսյանին՝ ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, Լազար Եսայանին՝ ՇՄԶ 2 տեսական և 2 գործնական կրեդիտ, Լուսինե Պետրոսյանին՝ ՇՄԶ 4 տեսական և 4 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։ Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար` 091 254 557։

Ծրագիր