ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ուլտրաձայնային հետազոտություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

Կրկնողաբար Երևանում («Շենգավիթ» ԲԿ, «Աստղիկ» ԲԿ) տեղի կունենա Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման «Ուլտրաձայնային հետազոտություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 59 տեսական և 34 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Տիգրան Քոչարյանին, Նունե Մաշուրյանին և Նարինե Համբարձումյանին` ՇՄԶ 11 տեսական և 6 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։

Ծրագիր