ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հաճախ հանդիպող պաթոլոգիաները 21-րդ դարում. ի՞նչ է պետք իմանալ հիվանդությունների ճիշտ ախտորոշման և աշխատանքի պատշաճ կազմակերպման համար» թեմայով դասընթաց

2022 թվականի օգոստոսի 30-ից նոյեմբերի 15-ը առցանց տեղի կունենա Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի կողմից կազմակերպվող «Հաճախ հանդիպող պաթոլոգիաները 21-րդ դարում. ի՞նչ է պետք իմանալ հիվանդությունների ճիշտ ախտորոշման և աշխատանքի պատշաճ կազմակերպման համար» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակից ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 136 տեսական կրեդիտ, մասնակից միջին բուժաշխատողներին շնորհել ՇՄԶ 102 տեսական կրեդիտ, դասընթացավարներ Անուշ Մանուչարյանին՝ ՇՄԶ 12 տեսական կրեդիտ, Դավիթ Մելիք-Նուբարյանին՝ ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, Անի Բաբայանին՝ ՇՄԶ 12 տեսական կրեդիտ, Սուսաննա Մելքոնյանին՝ ՇՄԶ 12 տեսական կրեդիտ, Արմինե Խռոյանին՝ ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, Հռիփսիմե Կռնատյանին՝ ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, Վալենտինա Վարդանյանին՝ ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, Տաթևիկ Հովհաննիսյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, Արմեն Օհանյանին՝ ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, Գևորգ Գրիգորյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, Ֆլորա Մուրադյանին՝ ՇՄԶ 12 տեսական կրեդիտ, Աստղիկ Սուջյանին՝ ՇՄԶ 12 տեսական կրեդիտ, Արթուր Մարտիրոսյանին՝ ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ։

Ծրագիր