ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ընդհանուր ստոմատոլոգիա» թեմայով դասընթաց

2022թ սեպտեմբերի 5-9-ը (մաս 1), 12-16-ը (մաս 2), 19-23-ը (մաս 3), 26-30-ը (մաս 4), հոկտեմբերի 3-7-ը (մաս 5), 10-15-ը (մաս 6) առցանց («Զում» հարթակ) տեղի կունենա «Կանանց ակումբ» ԳՀԿ կողմից Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող «Ընդհանուր ստոմատոլոգիա» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Դասընթացի մաս 1-ի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 20 տեսական կրեդիտ, մաս 2-ի մասնակիցներին` ՇՄԶ 20 տեսական կրեդիտ, մաս 3-ի մասնակիցներին` ՇՄԶ 18 տեսական և 2 գործնական կրեդիտ, մաս 4-ի մասնակիցներին` ՇՄԶ 18 տեսական և 2 գործնական կրեդիտ, մաս 5-ի մասնակիցներին` ՇՄԶ 20 տեսական կրեդիտ, մաս 6-ի մասնակիցներին` ՇՄԶ 16 տեսական և 8 գործնական կրեդիտ: Դասընթացավարներ Գագիկ Հակոբյանին կշնորհվի ՇՄԶ 48 տեսական կրեդիտ, Վահե Ազատյանին՝ ՇՄԶ 18 տեսական կրեդիտ, Սերգո Հովհաննիսյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 2 գործնական կրեդիտ, Մարգարիտա Գևորգյանին՝ ՇՄԶ 14 տեսական և 2 գործնական կրեդիտ, Կարեն Մաշինյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 2 գործնական կրեդիտ, Միքայել Նալբանդյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, Մինաս Պողոսյանին՝ ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, Լազար Եսայանին՝ ՇՄԶ 2 տեսական և 2 գործնական կրեդիտ, Լուսինե Պետրոսյանին՝ ՇՄԶ 4 տեսական և 4 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Ծրագիր