ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նյարդաակնաբանություն» թեմայով կատարելագործման դասընթաց

2023թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոն) տեղի կունենա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Նյարդաակնաբանություն» թեմայով կատարելագործման դասընթաց: Կատարելագործման դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 31 տեսական և 85 գործնական կրեդիտ, դասընթացավարներ Իռեն Հովհաննիսյանին՝ ՇՄԶ 10 տեսական և 26 գործնական կրեդիտ, Գայանե Սիլվանյանին՝ ՇՄԶ 12 տեսական և 32 գործնական կրեդիտ, Լուսինե Սահրադյանին՝ ՇՄԶ 9 տեսական և 27 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։

Ծրագիր