ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ուրոլոգիա» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

2022 թվականի դեկտեմբերից 2024 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Երևանում («Իզմիրլյան» ԲԿ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ») պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման «Ուրոլոգիա» թեմայով 4-շաբաթյա դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 25 տեսական և 68 գործնական կրեդիտ, դասընթացավար Վարուժան Շահսուվարյանին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական և 14 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։

Ծրագիր