«Առողջություն և առողջապահություն. Վիճակագրական տվյալներ՝ աղյուսակներ, գծապատկերներ և քարտեզներ»

«Առողջություն և առողջապահություն. Վիճակագրական տվյալներ՝ աղյուսակներ, գծապատկերներ և քարտեզներ» տարեգրքում ներկայացված են ՀՀ ժողովրդագրական, բնակչության առողջության և առողջապահության համակարգի գործունեությունը բնութագրող առանցքային ցուցանիշները: Տարեգրքում ներկայացված բնակչության առողջության և համակարգի գործունեության տվյալները հիմնված են ՀՀ մարզային և ք.Երևանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից էլեկտրոնային ձևաչափով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Առողջապահական վիճակագրական և հետազոտությունների ազգային կենտրոնին պաշտոնապես ներկայացված տվյալների վրա։ Կենտրոնի մասնագետների կողմից իրականացվում է տվյալների հավաքագրման ամբողջականության ապահովումը, ստուգաճշտումը, ամփոփումը և հրապարակումը ՀՀ ԱՆ ԱԱԻ կայք էջում։ Տարեգրքում ներկայացված վերջին տվյալները հիմնված են 2023թ. հասանելի տվյալների հիման վրա Տարեգիրքը նախատեսված է առողջապահական համակարգի կազմակերպիչների, բժիշկների, առողջապահության ոլորտի փորձագետների և այլ մասնագետների համար:

Դիտել/Ներբեռնել զեկույցը
English version is available, you can watch or download it HERE